National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին
1 / 1

Նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ, ովքեր Հայաստանում են ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով:

ԱԺ նախագահը ողջունեց  ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի անցկացումը Երեւանում եւ կարեւորեց Հայաստան -Եվրամիություն համագործակցությունը, որը վերջին տարիներին տարբեր ձեւաչափերով զգալիորեն ակտիվացել է: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի համար գերակա  ուղղություններից է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Միլան Ցաբրնոխը նշեց, որ իրենք առաջին անգամ են Երեւանում եւ հույս  հայտնեց, որ կրկին կայցելեն Հայաստան: Նա ներկայացրեց  ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստին քննարկվելիք հարցերի շրջանակը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂ հիմնախնդրին,առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ այլ հարցերի: Աժ նախագահը նշեց, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների միջոցով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ընդունվել է եվրոպական մի շարք կառույցների հավանությանն արժանացած եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր Ընտրական օրենսգիրք, իշխանություններն ունեն անհրաժեշտ  քաղաքական կամք եւ ամեն ինչ անելու են, որ 2012թ. մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am